National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.11.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ

«Սրտի խոր ցավով տեղեկացա հայտնի պետական-քաղաքական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մահվան մասին:

Կյանքից հեռացավ մեր պետական ու քաղաքական կյանքում նշանակալի հետք թողած մի գործիչ, ով, տասնամյակներ շարունակ զբաղեցնելով պատասխանատու տարբեր պաշտոններ, մշտապես իր պրոֆեսիոնալիզմն ու գիտելիքները, եռանդն ու փորձը ծառայեցրեց իր երկրին՝ երբեք անտարբեր չլինելով նրա ճակատագրի հանդեպ:

Վլադիմիր Մովսիսյանն իր ծանրակշիռ ներդրումն ուներ ինքնիշխան Հայաստանի կայացման ու զարգացման գործում՝ երբեք չխուսափելով բարդ իրավիճակներում պատասխանատվություն վերցնելուց: Պատահական չէին այն մեծ հեղինակությունն ու հարգանքը, որ նա ուներ հասարակության մեջ:

Վլադիմիր Մովսիսյանի մահը մեծ կորուստ է բոլորիս համար: Խորին ցավակցությունս եմ հայտնում եւ անկեղծորեն վշտակցում նրա հարազատներին ու մերձավորներին»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am